-
23.04.2019|
15:36
Ֆրանսիացի հայտնի երգիչ Սլիմանը վստահ է՝ Հայաստանում Շառլ Ազնավուրին նվիրված համերգը հրաշալի է անցնելու: Հայազգի լեգենդ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ երեկո կանցկացվի, որին հանդես կգա նաև The Voice-ի հաղթողը:
-
23.04.2019|
15:34
«Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն համերգասրահում տեղի ունեցավ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկու հանդիպումը հայ երաժշտասերների հետ։ Դաշնակահար, ում երաժշտական քննադատները շռայլել են իրենց բարձր գնահատականները, ում համաշխարհային մամուլն անդրադարձել է ամենաջերմ մեկնաբանություններով, ում հայ հանդիսատեսը սիրում ու ընդունում է բուռն ծափահարություններով։
-
23.04.2019|
03:11
Նոր խոսք երաժշտության մեջ. Յուրի Կասպարովը այսպիսի բնորոշում է տվել ՆՈՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ վերջին ստեղծագործություններին: Ռոբերտ Ամիրխանյանը, լսելով Նորայրի՝ պատանի հասակում գրած էստրադային ստեղծագործությունները, խորհուրդ է տվել մեծածավալ դասական կտավներ ստեղծել: Յան Գիլանը կանխատեսել է՝ Նորայրը և նրա եղբայրը՝ Միքայելը, մեծ ապագա ունեն: Միքայելը հաջողություններ է գրանցել նկարչական ասպարեզում՝ գրավելով արտերկրյա մասնագետների ուշադրությունը: Հարությունյան եղբայրները հրավերներ են ստացել դրսում ապրելու, սովորելու, գործունեություն ծավալելու:
-
23.04.2019|
03:08
Առասպելաբանությամբ կնքված այս պատմությունն այսօր մի նոր լույսի ներքո է ներկայանում մեզ, երբ գիտակցում ենք, որ մարդու թույլ տեղը կարող է ներկայանալ որպես նրա ուժեղ, հզոր, նույնիսկ, անպարտելի կողմ այն դեպքում, երբ այն դիտվում է նյութից վեր գտնվող բարոյահոգեբանական տիրույթներում:
-
19.04.2019|
03:00
Դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԻ հետ զրուցել ենք նրա թարգմանությամբ լույս ընծայված շվեյցարացի աշխարհահռչակ արձակագիր և դրամատուրգ Ագոտա Կրիստոֆի «Երկվորյակների եռապատում» ծավալուն ժողովածուի մասին, որում տեղ են գտել «Հաստ տետրը», «Ապացույց», «Երրորդ սուտը» վեպերը: Անահիտ Թոփչյանի բնորոշմամբ՝ «Երկվորյակների եռապատումը» պատմական որոշակի ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների նկարագրությունն է երեք վեպերի մեջ:
-
19.04.2019|
02:11
«Իրատեսի» հյուրը կոմպոզիտոր, երգիչ, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ է:
-
16.04.2019|
21:49
Փարիզի Աստվածամոր տաճարի մեծ կտավները հիմնականում չեն տուժել՝ հայտնել են Ֆրանսիայի իշխանությունները, գրում է The Guardian-ը:
-
16.04.2019|
02:50
Արցախի հիմնահարցը, ներսն ու դուրսը, պատերազմի հետքերը, զգոնությունն ու ուժը. այս և այլ թեմաներին են առնչվում արցախաբնակ գրող, լրագրող, ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ ՄԱՐՏԻՐՈՍ ՈԲՆԻ (ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ) անկեղծ ու ինքնատիպ մեկնաբանությունները:
-
12.04.2019|
02:49
Արցախաբնակ գրող, լրագրող, ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ ՄԱՐՏԻՐՈՍ ՈԲՆԻ (ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ) «Մոմերն իզուր են այրվել մեղքերիս համար» վիպակին առիթ ենք ունեցել ծանոթանալու Գրքի երևանյան փառատոնի շրջանակում՝ «Ոգի-Նաիրի» հրատարակչության տաղավարում:
-
12.04.2019|
02:28
«Իրատեսի» հյուրը պոետ, երգահան ԷԴՈՒԱՐԴ ԶՈՐԻԿՅԱՆՆ է:
Նրա հետ զրույցն անդրադարձ է իր ստեղծագործական դաշտին, ինչպես և մեր հանրապետության կյանքում կատարված փոփոխություններին, որոնք այսօր թե՛ արվեստագետների, մտավորականների, թե՛ առօրեկան հոգսերով ու հետաքրքրություններով ապրող յուրաքանչյուր հայաստանցու և ոչ հայաստանցու տարբեր մեկնաբանություններին և գնահատականներին են արժանանում: